00:00:00

Քրիստիան Շտոկերը ստանձնել է Ավստրիայի վարչապետի պաշտոնը

17:13, 03 մարտ 2025 Հասարակություն

Ավստրիայի նոր կառավարությունը, որը ձևավորվել է Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ), Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԱՍԴԿ) և Նոր Ավստրիա - Լիբերալ ֆորում (NEOS) կուսակցության կողմից, երդում է տվել հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Austria Press Agency-ն հաղորդում է, որ ԱԺԿ-ի առաջնորդ Քրիստիան Շտոկերը դարձել է երկրի նոր դաշնային կանցլեր։

Փոխկանցլերի պաշտոնն ստանձնել է ԱՍԴԿ-ի ղեկավար Անդրեաս Բաբլերը, արտաքին գործերի նախարարությունը գլխավորել է NEOS կուսակցության առաջնորդ Բեատա Մայնլ Ռայզինգերը։ Պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոնները պահպանել են ԱԺԿ-ի ներկայացուցիչներ Կլաուդիա Թաները և Գերհարդ Կառները։

Փետրվարի 27-ին ԱԺԿ-ն, սոցիալ-դեմոկրատները և NEOS-ը համաձայնության են եկել կոալիցիա ստեղծելու շուրջ։ Որոշումն ընդունվել է խորհրդարանական ընտրություններից գրեթե 5 ամիս անց: Քվեարկության արդյունքներով ոչ մի քաղաքական ուժ  անհրաժեշտ քանակով պատգամավորական մանդատներ չէր ստացել միանձնյա կառավարման համար:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30