00:00:00

Սյունիքում կասեցվել են կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեության առանձին գործառույթները

15:10, 03 մարտ 2025 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սամսոն Ավագյան ԱՁ-ին պատկանող թռչնամսով պատրաստված կիսաֆաբրիկատների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
 
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «hավի կոտլետ» և «կիևյան կոտլետ» նմուշները մանրէաբանական «listeria monocytogenes» և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․ Վերիշեն)։
 
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30