00:00:00

Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել 148 ավագ դպրոց. ճշգրտել է դրամահավաքի վերաբերյալ հարցեր

10:35, 03 մարտ 2025 Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Նախարարը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր: Հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։

Նշենք, որ նմանատիպ չնախատեսված այցերն ուսումնական հաստատություններ կլինեն շարունակական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր