00:00:00

Ուգանդայում երկրորդ մահն է արձանագրվել էբոլայի բռնկման պատճառով

13:27, 02 մարտ 2025 Հասարակություն

Սուդանում վիրուսի բռնկման ֆոնին էբոլա տենդի երկրորդ մահացու դեպքն է հաստատվել Ուգանդայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ հղում անելով Ուգանդայի առողջապահության նախարարությանը:

 Ավելի վաղ՝ Ուգանդայի առողջապահության նախարար Դիանա Անթվինը հաստատել էր էբոլայի բռնկումը Կամպալայում և հայտնել վարակի առաջին մահացու դեպքի մասին։ Առողջապահության նախարարությունը հայտնել է Մուլագոյի հիվանդանոցում մեկ այլ հաստատված դեպքի մասին:

 Հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  Ուգանդա է ուղարկել մասնագետների՝ օգնելու համար իշխանություններին էբոլա վիրուսի նոր բռնկման դեմ պայքարում:

 Փետրվարի սկզբին ԱՀԿ-ն հայտարարել էր, որ սկսել է Ուգանդայում էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումը:

Էբոլա վիրուսը մարդուն փոխանցվում է վայրի կենդանիներից։ Հիվանդության առաջին ախտանշաններն են ջերմությունը, մկանային սպազմը, գլխացավը և կոկորդի ցավը։ Դրան հաջորդում է երիկամների ու լյարդի դիսֆունկցիան, իսկ որոշ դեպքերում սկսվում է ներքին ու արտաքին արյունահոսություն։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30