«Հրապարակ» գրում է ․ Երեկ, տեղի տալով հայ հանրության պահանջներին, վերջապես ՀՀ ԱԳՆ-ն մի հայտարարություն տարածեց Բաքվում դատվող հայ գերիների մասին, որտեղ, չգիտես ինչու, շեշտել էին, որ «հայազգի ռազմագերիների, պատանդների դատավարություններից» տեսաձայնագրություններ եւ լուսանկարներ են ադրբեջանական մամուլում հրապարակվում: Կարծես ադրբեջանական կողմին հուշեին, որ այսուհետ հրապարակումներ մի արեք` փակ դատավարություններ արեք, որ մեր հանրությունը փողոց դուրս չգա եւ մեր համատեղ գործերին չխանգարի: Բայց անգամ այս քաղաքակիրթ հայտարարությունն Ադրբեջանը չանտեսեց` անմիջապես մի խայտառակ տեքստ հրապարակեց Ադրբեջանի ԱԳՆ-ն` մեղադրանքներով, հերյուրանքներով եւ ցինիզմով լի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 01․ 03․ 25 թ համարում։