00:00:00

Փնտրվում է «թալանը ետ բերող»․ «Հրապարակ»

09:14, 01 մարտ 2025 Մամուլ

«Հրապարակ» գրում է ․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է՝ պետ չունի։ Նախկին ղեկավար Սրբուհի Գալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր պետ չի նշանակել։ Նախկինների ունեցած-չունեցածն ուսումնասիրող եւ գույքի պետականացմամբ զբաղվող այս վարչությունը մնացել է անգլուխ` առանց պետի եւ պետի տեղակալի։ Այս պահին վարչության պետի պաշտոնակատարը դատախազ Տիգրան Ենոքյանն է, որը հայտնի է նախկինների դեմ դատարան ներկայացրած հայցերով։

Նա է եղել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի եւ նրան փոխկապակցված 7 անձանց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ հարուցված վարույթները քննող եւ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազը։ Այժմ Աննա Վարդապետյանը մրցույթ է հայտարարել՝ այս վարչության պետի եւ տեղակալի թափուր հաստիքները լրացնելու համար։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե այս վարչության պետ է նշանակվելու Արեւիկ Ավոյանը, որը նախկինում աշխատել է Կադաստրի կոմիտեում, սակայն վերջինս նշանակվեց նշված վարչության դատախազ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդապետյանն Ավոյանին չի ցանկացել միանգամից նշանակել նման բարձր պաշտոնի եւ այժմ փնտրտուքների մեջ է՝ նախկինների «թալանածը ետ բերող է փնտրում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 01․ 03․ 25 թ համարում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30