00:00:00

Ուկրաինական ուժերը կասեցրել են ռուսական ճեղքումը Սումիի շրջանում. Ուկրաինայի ԳՇ

23:32, 28 փետրվար 2025 Աշխարհ

 

 

Փետրվարի 25-ին ռուսական զորքերը ներխուժել են Սումիի շրջանի սահմանի մի հատված և մտել ուկրաինական տարածք։ Այս մասին «Ուկրաինական պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Գլխավոր շտաբի խոսնակ մայոր Դմիտրի Լիխովին։

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի հետ սահմանի մոտ գտնվող Սումիի շրջանի Նովենկոյե բնակավայրի տարածքում ստեղծված իրավիճակի մասին․ փետրվարի 25-ին հակառակորդը մինչև երկու մեխանիզմացված ուժերով ներխուժել է սահմանի այս հատված, հատել Ուկրաինայի պետական սահմանը, սակայն արգելափակվել և հետ են շպրտվել Ռուսաստանի Դաշնության տարածք»։

Լիխովինը նաև ասել է, որ հետագայում ռուսական զորքերը շարունակել են հարձակման փորձերը՝ այժմ օգտագործելով հետևակային խմբերը։ Միաժամանակ, ուկրաինական պաշտպանական ուժերը միջոցներ են ձեռնարկում հակառակորդի կողմից ուկրաինական նյութատեխնիկական մատակարարումը կանխումը։

Հաղորդվում է, որ տարածքում մարտերը շարունակվում են։ Deep State Project քարտեզը ցույց է տալիս, որ այս տարածքը «գորշ գոտում» է։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30