Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վաղաժամ է համարում Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու մասին քննարկումները, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։
«Տարբեր կողմերից շատ տարբեր կարծիքներ կան, սակայն կանցլերի դիրքորոշումն այս հարցում միանգամայն պարզ է. նա միշտ ասել է, որ այդպիսիս քննարկումներն այս պահի դրությամբ վաղաժամ են»,- ասել է Հեբեշթրայթը։
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նախ անհրաժեշտ է, որ հրադադարի համաձայնագիր կնքվի, ապա նոր պետք է քննարկել, թե ինչ է հնարավոր՝ ընդհանրապես:
Նշենք, որ Ռուսաստանը պաշտոնական խողովակներով բազմիցս հայտարարել է, որ անընդունելի է համարում Արևմուտքից զինծառայողների կամ խաղաղապահների տեղակայումը Ուկրաինայում։