Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն։ Սպիտակ տանը նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նախատեսվում է, որ այսօր արդեն իսկ մեկնարկած հանդիպման շրջանակում Զելենսկին ու Թրամփը կստորագրեն Ուկրաինայի օգտակար հանածոների և հանքային պաշարների համատեղ արդյունահանման գործարքը՝ որպես փոխհատուցում՝ Միացյալ Նահանգների կողմից պատերազմի ժամանակ Ուկրաինային ցուցաբերված ռազմական ու ֆինանսական օգնության։