00:00:00

Փաշինյանը հանձնարարել է թիմերի բաժանվել ու աշխատել. «Ժողովուրդ»

08:52, 28 փետրվար 2025 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում արդեն իսկ պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին: Սպասվող ընտրություններից առաջ իշխանականները խմբերի են բաժանվել եւ գործի անցել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ընտրություններից առաջ «թիմերի բաժանվել ու աշխատել», ինչպես ինքն է սիրում ասել՝ հօգուտ թիմի:

ՔՊ-ականների մի մասին հանձնարարվել է այցելել մարզեր, քաղաքացիների հետ հանդիպել, սիրաշահել, մի մասին հանձնարարվել է մայրաքաղաքում տարբեր ակտիվ շրջանակների, երիտասարդների հետ հանդիպել, մեկ այլ մասի հանձնարարվել է հարցազրույցներ տալ ու հերթով տարածել ՔՊ-ական թեզերը՝ «Իրական Հայաստան», «Խաղաղության պայմանագիր» եւ այլն:

Մյուս խմբին էլ հրահանգվել է օրնիբուն աշխատել՝ Գյումրու եւ Փարաքարի ընտրություններում հօգուտ ՔՊ-ի ձայներ հավաքելու համար:
Ի դեպ, ինչպես մեզ փոխանցում են, նախընտրական ողջ գործընթացին ակտիվ մասնակցելու է անձամբ Փաշինյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30