00:00:00

Լևոն Բարսեղյանն առաջադրվեց Գյումրու քաղաքապետի թեկնածու

09:47, 27 փետրվար 2025 Քաղաքականություն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրվեց որպես քաղաքապետի թեկնածու։

Եվրաքվեի նախաձեռնող 3 կուսակցությունները՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները հայտարարեցին, որ միասնական դաշինքով հանդես կգան և որպես թեկնածու առաջադրեցին  Լևոն Բարսեղյանին։

«Եվրոպական օրակարագի քաղաքական քայլն առաջինն արվում է Գյումրի քաղաքից»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը։  

Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։

Քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ին և կավարտվի մարտի 28-ին։ Այս պահի դրությամբ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որն ընտրություններում գլխավորելու է «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր