00:00:00

Ինչո՞ւ ՄԻՊ-ը չի դիմում ադրբեջանցի իր գործընկերոջը. մանրամասնում է Անահիտ Մանասյանը

09:34, 27 փետրվար 2025 Քաղաքականություն

ՀՀ-ի անունից չեմ կարող պատասխանել, քանի որ ո՛չ կառավարությունն եմ ներկայացնում, ո՛չ էլ օրենսդիր իշխանությունը, ես կարող եմ ՄԻՊ անունից ներկայացնել այդ ամենը․ անդրադառնալով Բաքվի բանտում հայ ռազմագերիների խոշտանգումներին՝ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

 

«Մենք մշտադիտարկում ենք իրականացնում և հատուկ փորձագետ ունենք, ով այս դեպքերով է մշտադիտարկում իրականացնում։ Բնականաբար, առաջին իսկ օրից մենք տեսել ենք կադրերը և դրանց հետ կապված փորձել ենք հասկանալ, թե մեր մանդատի շրջանակներում ինչ հնարավորություններ ունենք իրացնելու։ Ուսումնասիրում ենք տարբեր լեզուներով ներկայացրած տեղեկատվությունը։ Մարդու իրավունքների պաշտպանները մանդատ չունեն այս հարցերով զբաղվելու, և դա է պատճառը, որ մենք փորձում ենք մեր միջազգային գործընկերներին տեղեկատվություն փոխանցել, հասցեավորում անել։

 

Իմ հանձնարարությամբ՝ սկսել ենք հասկանալ, թե միջազգային որ գործընկերների հետ անելիք ունենք և նախապատրաստել ենք նրանց հետ հանդիպման տարբեր ձևաչափեր»,-հավելեց նա։

 

 Հարցին՝ ինչո՞ւ չի դիմում ադրբեջանցի իր գործընկերոջը և անձամ, օրինակ՝ չի գնում մեր գերիներին տեսակցելու՝ Մանասյանը պատասխանեց.«Ադրբեջանցի իմ գործընկերոջը դիմել եմ իմ պաշտոնավարումը սկսելու ժամանակ։ Մենք արձագանք չունենք, բնականաբար։ Ես ի սկզբանե շեշտադրել եմ, որ այս հարցերը հումանիտար են և դրանց համատեքստում կարելի է շատ հանգիստ իրականացնել ապաքաղաքական համագործակցություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր