00:00:00

Ռուբեն Վարդանյանը մշտապես գտնվել է Ադրբեջանի ու ՀՀ իշխանությունների սպառնալիքների տակ․ Աբրահամյան

09:24, 27 փետրվար 2025 Բլոգ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Երբ քննարկվում է գործող իշխանության և նրա պարագլխի հայտարարությունները Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների մասին, ապա պետք է նաև վերհիշել դրա հետ փոխկապակցված այն պրոցեսները, երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար:
 
Ռուբեն Վարդանյանը ողջ բլոկադայի օրերին, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն պաշտոնից ազատվել էր, մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ:
Հայաստանյան իշխանությունն այդ օրերին նրան պաշտոնանկ անելու և հարվածներ հասցնելու համար մոբիլիզացրել էր իր քարոզչական ողջ արսենալը:
 
Տպավորությունն այնպիսին է, որ նա իր Արցախ մեկնելով տարբեր դավադիր հաշվարկներ էր խառնել և դրանով պայմանավորված նրա դեմ ալիք էր ձևավորվել:
 
Չեմ կարող նաև չարձանագրել, որ արցախցիների շրջանում Ռուբեն Վարդանյանը մեծ հարգանք և վստահություն էր վայելում, ինչը ևս անհանգստացնում էր ներսում և դրսում գտնվող կոնկրետ շրջանակներին:
Ազատությո´ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30