00:00:00

Թուրքիան ազատությունների անկման ցուցանիշով 7-րդն է աշխարհում. Freedom House

19:01, 26 փետրվար 2025 Աշխարհ

 

 

ԱՄՆ-ում գործող «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատություններն աշխարհում» ամենամյա զեկույցը, որտեղ Թուրքիան վերջին 10 տարում ազատությունների ամենաշատ անկում գրանցած երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ կորցնելով 22 միավոր, գրում է ermenihaber.am-ը:

Զեկույցի համաձայն՝ ամենամեծ անկումը գրանցել է Նիկարագուան, որին հաջորդում են Թունիսը, Սալվադորը, Տանզանիան, Նիգերը, Հոնկոնգը և Սերբիան։ Նույն ցուցանիշով Թուրքիայի կողքին է նաև Վենեսուելան։

Այսպիսով, Թուրքիան շարունակում է մնալ «ոչ ազատ» երկրների ցանկում, որտեղ այն ներառվել էր դեռևս 2018 թվականին։

Freedom House-ը նշում է, որ 2024 թվականին աշխարհում ազատությունների մակարդակը շարունակում է նվազել: Ընդհանուր առմամբ 60 երկրում արձանագրվել են քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր