00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին հորդորել է ազգի զավակներին ուղղորդել հավատի և ճշմարիտ արժեքների ճանապարհով

22:04, 26 փետրվար 2025 Հասարակություն

Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եկեղեցականների վերապատրաստման հերթական դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից:

Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին,կարևորեց վերապատրաստման դասընթացները, որոնց շրջանակներում հոգևորականները հնարավորություն են ստանում հարստացնելու իրենց աստվածաբանական գիտելիքները, վերանորոգելու իրենց ուխտը, զորանալու Սուրբ Էջմիածնի խորհրդով, փոխանակվելու միմյանց փորձառությամբ և ամրապնդելու միջհամայնքային կապերը, որոնք կնպաստեն իրենց առաքելության առավել արդյունավորմանը։

Անդրադառնալով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց քահանա հայրերին պատասխանատվության մեծ զգացումով, արիաբար և անսակարկ նվիրումով լծվել առկա հիմնախնդիրների հաղթահարմանը, ուղղորդել ազգի զավակներին հավատի և ճշմարիտ արժեքների ճանապարհով՝ ի զորացումն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30