00:00:00

Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ շարունակել ՆԱՏՕ-ի դաշնակիցների սուբսիդավորումը

14:52, 26 փետրվար 2025 Աշխարհ

Միացյալ Նահանգները մտադիր չէ շարունակել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սուբսիդավորելը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Միակ բանը, որ սպառնում է ՆԱՏՕ-ին, այն փաստն է, որ մենք ունենք դաշնակիցներ, որոնք չունեն բավականաչափ ռազմական ուժ, քանի որ նրանք գումար չեն ծախսել դրա վրա», - ասել է նա՝  անարդար ու անկայուն որակելով այդ հանգամանքը։

Միաժամանակ, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը չի համաձայնել այն պնդման հետ, թե ԱՄՆ-ն ցանկանում է հեռանալ Եվրոպայից։ «Մենք նրանց ասում ենք, որ նրանք պետք է ավելին անեն, քանի որ սա իրենց մայրցամաքն է», - ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր