00:00:00

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները Հունաստանում մասնակցել են ուսումնական վարժանքի

11:36, 25 փետրվար 2025 Հասարակություն

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին։

 

Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառում էին

 

✅ փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ,

 

✅ արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն,

 

✅ անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն,

 

✅ ձմեռային պայմաններում գոյատևման հմտությունների զարգացում։

 

Միջազգային նմանօրինակ պատրաստության ծրագրերը զարգացնում են կուրսանտների հմտությունները, ամրապնդում պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ապագա սպաներին նախապատրաստում դիմակայելու մարտահրավերներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր