00:00:00

«Դան-Դեսերտ»-ի արտադրամասում կասեցվել է «Տորթ արքայախնձորով»-ի արտադրությունը

14:00, 25 փետրվար 2025 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մարտիրոսյան փ․), որի ընթացքում նմուշառում է իրականացվել բոլոր արտադրատեսակներից և հանձնվել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննության արդյունքներով՝ միայն «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30