00:00:00

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խոշոր տնտեսական նախագծեր են քննարկում. Թրամփ

18:24, 24 փետրվար 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտության ավարտի և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև խոշոր տնտեսական նախագծերի շուրջ:

«Ես լուրջ բանակցություններ եմ վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի ավարտի, ինչպես նաև տնտեսական զարգացման խոշոր գործարքների վերաբերյալ, որոնք կկնքվեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև», - գրել Է Թրամփը իր Truth Social սոցցանցում:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ բանակցությունները «շատ լավ են ընթանում», և ևս մեկ անգամ կրկնել է այն թեզը, որ Ուկրաինայում առճակատումը երբեք չէր սկսվի, եթե ինքը մնար Սպիտակ տան ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր