00:00:00

Իրենք իրենց որոշել ու հանել են, բա էս գյուղացին «պեչկայա». ողջաբերդցիները պահանջում են վերադարձնել վարչական ղեկավարին

10:11, 24 փետրվար 2025 Հասարակություն

Ողջաբերդի բնակիչներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի։ Նրանք պահանջում են վերադարձնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին:

«Իրենք իրենց որոշել ու հանել են, բա էս գյուղացին «պեչկայա»»,-ասաց բողոքող քաղաքացիներից մեկը։

Գյուղացիները պնդում են, որ իրենք գոհ են իրենց վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանի 2 տարվա աշխատանքից, ով, իրենց խոսքով, կարճ ժամանակում ամբողջ գյուղին կարողացել է համախմբել։

«Չգիտես՝ ինչու, մեր մարզպետը իրեն գործից հանել է՝ պատճառաբանելով, որ իրավապահ մարմինների հետ ունեցել է խնդիրներ: Նա այդ երկու տարում ամբողջ գյուղն ասֆալտապատել է, լուսավորել է, գերեզմանները ցանկապատել է, դաշտ իջնող ճանապարհը ուղղել է: Ամեն ինչ արվել է այս երկու տարվա մեջ»,-ասացին բնակիչները։

Մեկ այլ բնակիչ պատմեց, որ մի քանի օր առաջ մարզպետի հետ են հանդիպել. «Մարզպետը մեզ խոստացել է, 5 հոգու դեմ բառացիորեն տղայավարի խոսք տվեց, տղայավարի էլ խաբեց»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր