00:00:00

Վրաստանում բքի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման

09:06, 24 փետրվար 2025 Հասարակություն

Վրաստանում սահմանափակումներ են մտցվել դեպի Հայաստանի սահման բեռնատարների տեղաշարժի համար՝ Փարավանի լեռնանցքում բքի և ցածր տեսանելիության պատճառով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։

Նշվում է, որ սահմանափակումները գործում են Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-րդ կիլոմետրից մինչև 110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) հատվածում։

Ախալքալաք-Կարծախի և Ախալցխա-Նինոծմինդա հատվածներում ժամանակավորապես սահմանափակվել է անցումը նաև կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։

Տրանսպորտի այլ տեսակների համար երթևեկությունը բաց է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր