Ռուսական զորքը Կուրսկի մարզում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի երեք գրոհ, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի տանկային, ծանր մեքենայացված, յոթ մեքենայացված, հինգ դեսանտային-գրոհային բրիգադներ, ծովային հետևակի բրիգադներ, տարածքային պաշտպանության չորս բրիգադներ և երեք գրոհային գնդեր Գոգոլևկա, Գոնչարովկա, Գուևո, Զաոլեշենկա, Կազաչյա Լոկնյա, Կուրիլովկա, Լեբեդևկա, Լոկնյա, Մախնովկա, Նովայա Սորոչինա, Նիկոլսկի, Օլեշնյա, Ռուբանշչինա և Սուջա բնակավայրերի շրջաններում: Հետ է մղվել հակառակորդի երեք գրոհ»:
Նշվում է նաև, որ օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիայի հարվածներից և հրետանու կրակից խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան Կուրսկի շրջանի տասը բնակավայրերի, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզի յոթ բնակավայրերում: