00:00:00

Լավրովն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան․ Իրանի ԱԳՆ

17:02, 22 փետրվար 2025 Աշխարհ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

 «Ռուսաստանի արտգործնախարարի այցը տեղի կունենա Իրանի Իսլամական Հանրապետության և ՌԴ-ի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հարցերի շուրջ շարունակվող խորհրդակցությունների շրջանակում», – Բաղայիի խոսքը մեջբերում է «Fars» գործակալությունը:

Իրանում Լավրովը մի շարք հանդիպումներ կունենա Իրանի պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցեր կքննարկի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր