00:00:00

Իրանն ու Ադրբեջանը երկու ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համատեղ տեխնիկական կոմիտեի նիստ են գումարել

19:57, 21 փետրվար 2025 Աշխարհ

 

 

Իրանն ու Ադրբեջանը գումարել են «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համատեղ տեխնիկական կոմիտեի 14-րդ նիստը, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մոհամմադ Ջավանբախտը և Ադրբեջանի էներգետիկայի նախարարի տեղակալ Էլնուր Սուլթանովը:

Կողմերը գնահատել են ծրագրի իրականացման ընթացքը և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության և երկկողմ պարտավորությունների իրականացման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր