00:00:00

ՀՀ ԱԳՆ և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

20:17, 21 փետրվար 2025 Արտաքին քաղաքականություն

 

2025 թ. փետրվարի 17-20-ը Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի հրավերով ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը աշխատանքային այցով գտնվել է Կոպենհագենում: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Այցի նպատակն էր համագործակցություն հաստատել Հայաստանի կողմից վերջերս հիմնված Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմի շրջանակներում:

Նման ազգային մեխանիզմի հիմնումը թույլ կտա Հայաստանին հնարավորինս  համակարգված կերպով ապահովել աշխատանքները միջազգային մոնիթորինգային մարմինների հետ, մասնավորապես, վավերացված փաստաթղթերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման, ստացված հանձնարարականների իրականացման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ուղղությամբ:

Այցի ընթացքում հայկական կողմը հանդիպում է ունեցել նաև Դանիայի ԱԳՆ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի վարչության ներկայացուցիչների հետ, որի շրջանակներում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի և Դանիայի փորձը: Ներկայացվել են նաև մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային առաջնահերթությունները, մարդու իրավունքների ամրապնդման նպատակով երկրում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել հայ-դանիական երկկողմ հարաբերություններին վերաբերող լայն շրջանակի շուրջ:

Այցի արդյունքներով ՀՀ ԱԳՆ և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է շարունակել համագործակցությունը ազգային մեխանիզմի ամրապնդման և մարդու իրավունքների ոլորտում լավագույն փորձի փոխանակման շուրջ:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30