00:00:00

Խաղաղության օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայությունն է. Միրզոյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

17:12, 21 փետրվար 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուտիս Բուդրիսի հետ։ Այս մասին Միրզոյանը հայտնել է սոցցանցի իր էջում:

«Ամրապնդելով երկկողմ ամուր կապերը, մենք սերտորեն համագործակցում ենք ԵՄ-ի հետ՝ մեր քաղաքացիների իղձերին համապատասխան գործընկերության հետագա կոնկրետ արդյունքների հասնելու համար։

Ընդգծվել է, որ խաղաղության օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայությունն է և մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ»,-գրել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր