00:00:00

ԵՊՀ ռեկտորը քնած է մնացել․ Հովհաննիսյանը ծաղրում է ուսանողներին

07:30, 21 փետրվար 2025 Հասարակություն

Երեկվանից տեղացող առատ ձյունը ոչ միայն կոլապսի է ենթարկել քաղաքը, այլև ի ցույց է դրել այս իշխանության տարբեր օղակների ապաշնորհ լինելը։ Ամբողջ ձմռան ընթացքում միայն մեկ օր տեղացող ձյանը պարզվում է հայրենի իշխանականները պատրաստ չէին, իսկ սա այն պարագայում, երբ օրեր առաջ արդեն իսկ հայտարարվել էր, որ սպասվում են տեղումներ։ Այն, որ ձմռանը կարող էր ձյուն գալ, պարզվում է իշխանականները չգիտեին, այն կարգի են անակնկալի եկել, որ դասեր հետաձգեցին, աշխատանքը հեռավար կազմակերպելու հայտարարություններ արեցին։

Բայց այն հանգամանքը, որ ձմռանը կարող է ձյուն գալ, ինչն օրինաչափ է, տեղյակ չէր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Սույն նախկին ՔՊ–ականը ԲՈՒՀ–ում դասերը սկսելուց րոպեներ առաջ է խելքի ընկել, որ ձյուն է գալիս, որ եղանակային վատ պայմաններով պայմանավորված կարելի է դասերը հետաձգել։ Այս վերաբերմունքը ծաղրանք է սեփական ուսանողների նկատմամբ, հաշվի առնելով, որ բազմաթիվ ուսանողներ մարզերից են գալիս Երևան և ժամեր առաջ արդեն տանից դուրս եկած են լինում, նույնը նաև երևանաբնակների պարագայում, ու դասեր չլինելու մասին հայտարարել դասերը սկսելուց րոպեներ առաջ խոսում է առնվազն Հովհաննիսյանի ոչ ադեկվատ լինելու մասին։ Ինչով է զբաղված մի ամբողջ համալսարան, որ չեն «տեսել» երեկվա խայտառակ իրավիճակը, ինչու են վտանգել ուսանողների կյանքը, նրանց դասի հրավիրելով և վերջին պահին այն չեղարկելու մասին հայտարարություն տարածելով։ Ուսանողներին կրթելուց առաջ ճիշտ կաներ ԵՊՀ ռեկտորն անձամբ կրթվեր, հատկապես, որ «կրթվելը նորաձև» է։

Հովհաննես Հովհաննիսյանի անպատասխանատու պահվածքը կարծում ենք պիտի դառնա քննարկման թեմա ոլորտի պատասխանատուների շրջանակում։ Արդյո՞ք մայր ԲՈՒՀ–ի ղեկավարում կարելի է վստահել մի մարդու, ով կամ երեկվանից «քնած» է մնացել, կամ չի գիտակցում ստեղծված իրավիճակի լրջությունն ու զբաղված է միայն իշխանականներին քծնելով։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր