00:00:00

Հայաստանը հավատարիմ է մի արտաքին քաղաքականության, որն առաջնահերթություն է տալիս խաղաղությանը. Մինասյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նիստում

20:37, 20 փետրվար 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի քաղաքական և անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում:

Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանը հավատարիմ է մի արտաքին քաղաքականության, որն առաջնահերթություն է տալիս խաղաղությանը, համագործակցությանը, մեր ինքնիշխանության և ժողովրդավարության ամրապնդմանը:

Այս համատեքստում փակ սահմանների հասցեագրումը և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն առավել անվտանգ ու փոխկապակցված տարածաշրջան կառուցելու մեր ջանքերի առանցքային սյուներն են:

Անցյալ տարի Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգ սահմանազատման գործընթացը՝ հիմքում ունենալով Ալմա-Աթայի հռչակագիրը:

Հայաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ այս որոշումը լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Կանոնակարգը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի և Ադրբեջանի նախագահի կողմից: Այն Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին միջպետական փաստաթուղթն է:

Ադրբեջանի հետ վերջնական հարաբերությունների կարգավորման պայմանագիրը պատմական ձեռքբերում կլինի:

Խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետերից մենք լիովին համաձայնության ենք եկել 15-ի վերաբերյալ: Մնացած երկու կետերի վերաբերյալ ներկայացրել ենք կառուցողական առաջարկներ և սպասում ենք ադրբեջանական կողմի դրական արձագանքին:

Դա ոչ միայն կփոխի մեր երկու երկրների հարաբերությունները, այլև կբացի նոր հնարավորություններ տարածաշրջանային համագործակցության համար՝ առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում:

Այնուամենայնիվ, երբ մենք առաջընթաց ենք գրանցում խաղաղության բանակցություններում, մենք հավատում ենք, որ սահմանների բացումը կդառնա կայուն խաղաղության բնական երաշխիքը:

Ավելին, Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան և միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին ու սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

Եվ վերջում, թույլ տվեք կրկնել Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը և տարածաշրջանային համագործակցությանը: Միասին մենք կարող ենք կառուցել ապագա, որտեղ սահմանները խաչմերուկներ են, որտեղ հակամարտությունները լուծվում են երկխոսության միջոցով և որտեղ մեր տարածաշրջանի ժողովուրդը կարող է բարգավաճել խաղաղության և անվտանգության պայմաններում:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30