00:00:00

Վերին Լարս տանող ճանապարհի մի մասում վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը

12:06, 20 փետրվար 2025 Հասարակություն

Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհի  հատվածում վերացվել է ձնահյուսերի վտանգի ռեժիմը և վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն որոշ հատվածներում հատուկ ռեժիմը պահպանվում է։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Ավտոմոբիլային ճանապարհների գերատեսչության հաղորդագրությունը:

Մասնավորապես, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է երթևեկությունը։

«Ձնահյուսերի վտանգի, ձյան ինտենսիվ տեղումների և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների որոշ հատվածներում նախկինի նման պահպանվում  է երթևեկության հատուկ ռեժիմը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր