00:00:00

Արագածի տարածաշրջանում բուք է

16:02, 19 փետրվար 2025 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Արագածի տարածաշրջանում բուք է։

Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհային դեպարտամենտից էլ հայտնում են, որ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր