00:00:00

Վրաստանի նախկին վարչապետն անդրադարձել է Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր նետելու դեպքին

23:45, 18 փետրվար 2025 Աշխարհ

 

 

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, ում վրա նախօրեին օդանավակայանում ձվեր էին նետել, այսօր առավոտյան անդրադարձել է Սալոմե Զուրաբիշվիլիի վրա նույնանման հարձակմանը և իր աջակցությունն է հայտնել նրան, գրում է aliq.ge-ն:

«Պատկերացրեք Իվանիշվիլիի սարսափած դեմքը, երբ նա հրամայեց հարձակվել կնոջ վրա ձվերով, և հիշեք դա ամեն անգամ, երբ Իվանիշվիլին սկսում է մեզ հետ խոսել արժանապատվության, հայրենիքի սիրո և վրացական ավանդույթների մասին»,- գրել է Գիորգի Գախարիան։

«Իմ աջակցությունը Սալոմե Զուրաբիշվիլիին»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայից հետո, Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս, անհայտ անձինք, ենթադրաբար, ձվեր են նետել նաև Սալոմե Զուրաբիշվիլիի վրա։ Այս տեղեկությունը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30