00:00:00

Մաքսանենգները փորձել են Վրաստանից Թուրքիա տեղափոխել 18 միլիոն դոլար արժողությամբ հազվագյուտ կրիաներ

23:50, 17 փետրվար 2025 Աշխարհ

Թուրքիայում կասեցվել է հազվագյուտ կրիաների մեծ խմբաքանակ տեղափոխելու փորձը։ Սարփ սահմանային անցակետում մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Վրաստանից ապօրինի ներկրված 910 կրիա, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Տեսուչների ուշադրությունը գրավել է ռենտգեն զննության ենթարկված ավտոմեքենան, որի արդյունքում հայտնաբերվել է ներսում թաքցված կենդանիների մեծ խմբաքանակ։

Թուրքիայի առևտրի նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ կրիաների շուկայական արժեքը գնահատվում է ավելի քան 18 միլիոն դոլար, սա վերջին տարիներին տարածաշրջանում սողունների մաքսանենգության ամենամեծ փորձն էր։

 

Ներկայումս առգրավված կենդանիները գտնվում են մասնագետների հսկողության տակ, որոշվում է նրանց հետագա ճակատագրի հարցը՝ վերադարձնել իրենց բնական միջավայր կամ տեղափոխել մասնագիտացված կենտրոններ։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30