Իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելան, ով զգալի ներդրում է ունեցել Nutella շոկոլադե մածուկի ստեղծման և հանրայինացման գործում, մահացել է սուրբ Վալենտինի օրը՝ 97 տարեկան հասակում, հայտնում է Messaggero թերթը:
Քիմիայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց անմիջապես հետո Ռիվելան ծառայության է անցել Ֆերերոյի ընտանիքի՝ շոկոլադ և այլ հրուշակեղեն արտադրողի տերերի մոտ։ Շուտով Ռիվելան դարձել է Միքել Ֆերերոյի ամենամոտ գործընկերը, ով Թուրինի գործարանը վերածել է հրուշակեղենի հսկայի։
«Ռիվելան դարձել է Միկելե Ֆերերոյի աջ ձեռքը. նա վերլուծել է այն հումքը, որը Միկելեն գնել է իր հորեղբոր՝ Ջովանիի հետ, ինչպես նաեւ Եվրոպայի կեսի մրցակիցների արտադրանքը Միլանում հատուկ ստեղծված լաբորատորիայում», — ասված է հաղորդագրության մեջ:
Այս հետազոտությունները Ferrero ընկերությանը հանգեցրել են համաշխարհային հայտնի Nutella շոկոլադե մածուկի ստեղծմանը, որն այս տարի կնշի 60-ամյա հոբելյանը, իսկ Ռիվելան Միկելեի մոտ աշխատել է մինչեւ 1993թ.-ին թոշակի անցնելը:
Ռիվելան կյանքից հեռացավ ուրբաթ օրը՝ իր հովանավոր Միկելե Ֆերերոյի մահից ուղիղ տասը տարի անց: