00:00:00

ՊՆ ՌՈ Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող գնդացիրներ 20 հատ նռնակ և ավելի քան 650 փամփուշտ

17:01, 17 փետրվար 2025 Հասարակություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բնակչության շրջանում կատարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող «ДШК-ДШК М» տեսակի գնդացիրներ, 20 հատ նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ։

ՊՆ ռազմական ոստիկանությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր