00:00:00

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը

10:11, 16 փետրվար 2025 Հասարակություն

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որը նախագահելու է Բրազիլիան, կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-ից 7-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ասոցիացիայի մամուլի ծառայությանը։

«Հաստատվել են 2025 թվականին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի անցկացման ամսաթիվն ու վայրը, այն կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Բրազիլիան ԲՐԻԿՍ-ի նախագահությունը ստանձնել է հունվարի 1-ից։ 2024 թվականին ասոցիացիան նախագահում էր Ռուսաստանը, իսկ նրա նախագահության ընթացքում առանցքային իրադարձությունը Կազանի գագաթնաժողովն էր, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-24-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր