ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է աշխատանքից ազատել ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային գործակալության հարյուրավոր աշխատակիցների (NNSA), որոնք պատասխանատու են միջուկային զենքի մշակման, պահպանման և ոչնչացման համար, հայտնում է Defense One-ը։
Խոսքը 300 աշխատակցի մասին է։ NNSA-ի հարյուրավոր աշխատակիցների կրճատման որոշումը ընդունվել է՝ հիմք ընդունելով Իլոն Մասկի ղեկավարած պետական կառավարման արդյունավետության վարչության (DOGE) առաջարկությունը։
CNN-ի տվյալներով էլ՝ աշխատանքից ազատվածների շաքում են NNSA-ի աշխատակիցներ, որոնք աշխատել են այն օբյեկտներում, որտեղ արտադրվում է միջուկային զենք, ինչպես նաև NNSA-ի ներկայացուցիչներ, որոնք մարտագլխիկներ արտադրողներին են վերահսկել։