Մինսկում 15 օրով կալանավորվել է ՀՀ և Բելառուսի քաղաքացի բլոգեր Բելլան, ով վարում էր «У Бэллы» անվանմամբ բլոգ։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ նա Բելառուսում ձերբակալվել է ադրբեջանական կողմի պահանջով և մեղադրվում է միջազգային թշմամանք սերմանելու, պատերազմ հրահրելու, իշխանությանը վիրավորելու, զրպարտության, սպանության սպառնալիքի մեջ։ Այս մասին հայտնում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով տարիներ առաջ Արցախ այցելելու պատճառով Բաքվի պահանջով Բելառուսից արտահանձնվել է Ադրբեջանին։
Բելլայի բլոգը ուսումնասիրելիս երևում է, որ նա ակտիվ բանավեճեր է վարում ադրբեջանցիների հետ՝ փորձելով պաշտպանել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում հայկական կողմի դիրքորոշումները, ինչը դուր չի եկել ադրբեջանցիներին և նրանք բազմիցս սպառնացել են Բելլային։ Իսկ վերջին տեսանյութում ադրբեջանցիները նրան հայտնել են, որ դիմելու են իրավապահ մարմիններին՝ Բելլային ձերբակալելու համար, սակայն վերջինս դրան լուրջ չի վերաբերվել։
Նշենք նաև, որ ՀՀ-ն այս պահին Բելառուսում դեսպան չունի, վեց ամիս առաջ ՀՀ դեսպանը հետ է կանչվել Բելառուսից՝ ի նշան բողոքի:
Ավելի մանրամասն՝ Ալեքսանդր Լապշինի տեսանյութում։ Հիշեցնենք, որ Լապշինը Բաքվի բանտում անցկացրել է մոտ մեկ տարի, որտեղ նրան դաժանորեն ծեծել են և մահամերձ վիճակում Թել-Ավիվի պահանջով հանձնել Իսրայելին, քանի որ վերջինս Իսրայելի քաղաքացի է: