00:00:00

Թշնամու ցինիզմը․ ինչի մեջ են մեղադրել Ռուբեն Վարդանյանին

20:38, 13 փետրվար 2025 Արտաքին քաղաքականություն

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով ապօրինի դատավարությունը։ Դատական ֆարսի ժամանակ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը  «մեղադրանքներ» է առաջադրել։

Մասնավորապես, Վարդանյանին են վերագրել  արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն  «նախաձեռնելը», իսկ մեղադրական վճռում նշել են, թե   նա մեղադրվում է այն բանի համար, որ 2022 թվականի սեպտեմբերին «ապօրինաբար» հատել է «Ադրբեջանի պետական ​​սահմանը»  և  Լաչինի  միջանցքով եկել է ու բնակություն հաստատել «Ադրբեջանի՝ Ղարաբաղի տնտեսական շրջանում», որտեղ «ժամանակավորապես տեղակայված էին ռուս խաղաղապահները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր