00:00:00

Երկու բարեկիրթ մարդկանց խոսակցություն էր, որն ապշեցրեց շատերին․ Լավրովը՝ Պուտին-Թրամփ զրույցի մասին

15:04, 13 փետրվար 2025 Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը երկու բարեկիրթ մարդկանց զրույց էր, ինչը զարմացրել է արևմտյան շատ երկրների ղեկավարների։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Արևմուտքում շատերը, սկսած Եվրամիության ղեկավարներից, ապշեցին, երբ նորմալ  խոսակցություն տեղի ունեցավ երկու դաստիարակված, քաղաքավարի մարդկանց միջև. մարդկանց, ովքեր   չեն մոռանում տարաձայնությունները, իսկ դրանք շատ են, քիչ չեն, բայց ովքեր նաև հիանալի հասկանում են, որ քաղաքականությունը նստել, խոսելն ու հատման կետեր գտնելն է»,- ասել է Լավրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր