00:00:00

ՌԴ քաղաքացիություն չի տրամադրվի այն միգրանտներին, ովքեր կհրաժարվեն երդում տալ․ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

16:57, 13 փետրվար 2025 Աշխարհ

ՌԴ Պետդուման այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով առաջարկվում է ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելիս երդում տվող անձանց տարիքը 18-ից իջեցնել 14-ի։ Օրինագծի ընդունման նպատակ է հռչկվել հայրենասիրական ոգին բարձրացնելը, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը և օրենսդրությանը հավատարիմ մնալու պարտավորությունը վաղ հասակից գիտակցորեն ստանձնելը։ Օրինագծով առաջարկվում է նաև անվավեր համարել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն տալու որոշումը, եթե անձը հրաժարվում է քաղաքացիություն ստանալիս երդում տալուց։ 

 

«Մենք պետք է հստակ ընդգծենք՝ նրանք, ովքեր Ռուսաստան են գալիս աշխատելու և ցանկանում են դառնալ ՌԴ քաղաքացի, պետք է հարգեն երկրի օրենքներն ու ամեն ինչ անեն՝ չվարկաբեկելու համար ՌԴ քաղաքացու բարձր կոչումը։ Եվ 14 տարեկանն այն տարիքն է, երբ դա արդեն հնարավոր է հասկանալ»,- օրենքի քննարկման ժամանակ ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

 

Նա նշել է նաև, որ օրենքի տառին հավատարիմ մնալուց բացի, ՌԴ քաղաքացիություն ստացողները պետք է հարգեն նաև երկրի ավանդույթները, մշակույթը, պատմությունը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30