00:00:00

Թրամփը պնդում է, որ Զելենսկին, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խաղաղություն է ցանկանում

22:29, 12 փետրվար 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ, զրույցը, նրա խոսքով, շատ լավ է անցել։ Թրամփը պնդում է, որ Զելենսկին, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խաղաղություն է ցանկանում։ 

 

Թրամփը հայտնել է, որ Զելենսկիի հետ քննարկել է հանդիպումը, որը տեղի կունենա ուրբաթ օրը Մյունխենում։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն: ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ այս հանդիպման արդյունքները դրական կլինեն։

 

Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին նշել է․

 

«Երկար զրույց՝ խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության մասին։

 

Զրուցել ենք մեր տեխնոլոգիական հնարավորությունների, ԱԹՍ-ների և ժամանակակից այլ արտադրության մասին։ Նախագահ Թրամփն ինձ տեղեկացրել է Պուտինի հետ իր զրույցի մանրամասների մասին»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր