00:00:00

Զելենսկին պնդում է՝ իր դեմ մահափորձ է իրականացվել

19:48, 12 փետրվար 2025 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր դեմ  մահափորձ է իրականացվել։ Նա ասել է, թե «որոշ մարդիկ» փորձել են «վերացնել» իրեն։

«Կրակոցներ են եղել, մի քանի մարդ է զոհվել նախագահական նստավայրում»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, թե դեպքը տեղի է ունեցել հակամարտության սկզբում։ Ընդ որում՝ նա չի մանրամասնել, թե կոնկրետ ով է զոհվել իր նշած կրակոցներից։

Նշենք, որ անցյալ տարի Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր Զելենսկու նկատմամբ մահափորձ ձեռնարկելու կասկածանքով Ուկրաինայի պետական ​​անվտանգության ծառայության երկու գնդապետների կալանավորման մասին։ Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ նրանք ծրագրել էին մինչ մահափորձն իրականացնելը հետևել Զելենսկուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30