00:00:00

ՊԵԿ նախկին նախագահն ու Կարեն Կարապետյանը կհարցաքննվե՞ն (տեսանյութ)

14:58, 28 մայիս 2018 Իրավական

«Բոլոր ապօրինի հաստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները և, առհասարակ, օրինախախտները կպատժվեն: Մեր պայքարը լինելու է շարունակական և անզիջում: Իմ աշխատանքի ոլորտը չի եղել այդ սխեմաները բացահայտելը, բայց իհարկե, եղել են վաղուցվանւից, առնվազն 1 ու կես տարի, եթե ոչ ավել»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին, թե չեն փորձում միջնորդել իրեն այս կամ այն պաշտոնյայի համար, նա բացասարական պատասխան տվեց. «Ինձ ոչ մեկ չի միջնորդել: Կարծում եմ՝ նման բան ոչ մեկ իրեն թույլ չի տա: Ես, ինչպես որ հայտարարել էի, մենք չենք ունենալու ինչ-որ մի բան, որի արդյունքում հասարակության մեջ կամ ինչ-որ մի տեղ լինեն կասկածներ, որ մենք այս կամ այն գործողությունն արել ենք պատվերով կամ ինչ-որ այլ նպատակներ հետապնդելով: Մենք պետք է ունենանք հստակ ապացույցներ, և եթե լինեն այդ ապացույցները, միանշանակ բոլորը պատժվելու են»: Արթուր Վանեցյանը նաև ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը հասնելու է մինչև այնտեղ, որտեղ կլինեն հստակ ապացույցներ և հստակ տվյալներ: https://www.youtube.com/watch?v=41eraLgkew0&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր