00:00:00

«Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են կանեփի սերմնահատիկներ

07:06, 12 փետրվար 2025 Հասարակություն

Փետրվարի 11-ին՝ ժամը 16։05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․Մ․-ին։ Ծառայողները վերջինիս վերնահագուստի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա է եղել կանեփի 15 սերմնահատիկ։

Հ․Մ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի տարածքային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր