00:00:00

Մակրոնն ու կինը պատրաստվում են վաճառել վիլան

21:58, 11 փետրվար 2025 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիտը, պատրաստվում են վաճառել իրենց Monéjan առանձնատունը Պա դե Կալե շրջանում, հայտնում է Figaro թերթը:

Ելիսեյան պալատում հայտնել են, որ դա վերաբերում է ամուսինների անձնական կյանքին, իսկ անշարժ գույքի որոշ գործակալներ ասում են, որ Տուկում (քաղաք, որտեղ գտնվում է վիլան) բոլորը գիտեն այս վաճառքի մասին։

 

Ամենայն հավանականությամբ, ամուսինները որոշել են վաճառել 250 քառակուսի մետր մակերեսով այս առանձնատունը, քանի որ այն գտնվում է քաղաքի ամենաբանուկ փողոցում եւ մեծ հետաքրքրություն է առաջացնում հետաքրքրասեր քաղաքացիների շրջանում, իսկ Մակրոնները կցանկանային ավելի շատ գաղտնիություն:

Առանձնատունը պատկանել է Բրիջիտի հորը, որն այնուհետև ժառանգեց նա։ Բացի այդ, Մակրոնը 2011 թվականին 15 տարով 350 հազար եվրո վարկ է վերցրել շենքում վերանորոգում կատարելու համար, այս պահին նա պարտք է դեռ 127 հազար եվրո, ամեն ամիս պետության ղեկավարը բանկին վճարում է մոտ 2,5 հազար եվրո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր