00:00:00

Ադրբեջանը շարունակում է դիտարկել ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների տեղաշարժը

21:33, 11 փետրվար 2025 Աշխարհ

 

 

Ադրբեջանը շարունակում է դիտարկել ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների տեղաշարժը և դժգոհություն հայտնել այդ առնչությամբ:

Այսպես՝ ադրբեջանական ԶԼՄ-ները երկրի սահմանապահ ծառայության տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են ԵՄ դիտորդներն իրականացնում իրենց գործառույթը։

«Եվրամիության «դիտորդական առաքելության» արկածախնդիր գործողությունները Հայաստանում Ադրբեջանի հետ պայմանական սահմանին շարունակվում են»,-գրել է ադրբեջանական Report-ը՝ նշելով, որ «կադրերի համաձայն՝ դիտորդներն այս անգամ այցելել են Ղազախի և Կուբաթլուի շրջաններին սահմանակից տարածքներ»:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր