00:00:00

Այսօր Վաշինգտոնից մասնավոր ինքնաթիռ է ժամանել Մոսկվա․ Լուրերը, թե Ռուսաստան է եկել Թրամփի բանագնացը, ոչ հաստատվում են, ոչ էլ հերքվում

18:06, 11 փետրվար 2025 Աշխարհ

Այսօր Վաշինգտոնից ինքնաթիռ է ժամանել Մոսկվա։ Ռուսական լրատվամիջոցները գրել են, թե ինքնաթիռով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։  Մասնավորապես, Flightradar ծառայության տվյալներով՝ Gulfstream G650ER բիզնես-ջեթը վայրէջք է կատարել Վնուկովոյում Մոսկվայի ժամանակով ժամը 10:17-ին։

Վաշինգտոնից Մոկվա ինքնաթիռի ժամանման կապակցությամբ պաարզաբանում է տարածել Ռոսավիացիան։

Պարզաբանման մեջ նշվում է, որ փետրվարի 11-ին Վաշինգտոնից մեկանգամյա տեխնիկական թռիչք է իրականացվել դեպի Մոսկվա։ Ինքնաթիռը Վաշինգտոնից Մոսկվա թռիչքն իրականացրել է «հումանիտար փոխգործակցության ընդունված պրակտիկայի շրջանակում»։

«Այսօր Վաշինգտոնից մեկանգամյա տեխնիկական սանիտարական թռիչք է իրականացվել դեպի Մոսկվա։ Սա պետությունների միջև մարդասիրական փոխգործակցության սովորական պրակտիկա է»,- հայտարարել է Ռոսավիացիայի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։

Կրեմլում ևս անդրադարձել են «խորհրդավոր» թռիչքին։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ԱՄՆ-ից մասնավոր ինքնաթիռի ժամանման մասին հարցին,  ասել է, թե  Կրեմլը տեղեկություն չունի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի՝ Մոսկվա ժամանելու մասին։

«Կրեմլը տեղեկություն չունի Մոսկվա-Վաշինգտոն չվերթի մասին, որը կապում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացի հետ»,- մասնավորապես, ասել է Պեսկովը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30