00:00:00

Կարելի էր մնալ ու պայքարել, բայց դուք դուրս եկաք. Ալեն Սիմոնյանն՝ արցախցի լրագրողին

08:51, 11 փետրվար 2025 Տեսանյութեր

Արցախցի լրագրողն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց՝ ե՞րբ է վերադառնալու իր հայրենիք՝ Արցախ։

 

«Երբ որ անվտանգ կլինի»,- արձագանքեց Սիմոնյանը։

 

Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը միայն ասում «Ղարաբաղ»։

 

«Իսկ դուք Ղարաբաղ չե՞ք ասում, չե՞ք ասում, որ «մենք ղարաբաղցիներ ենք, ղարաբաղահայ ենք»։ Ես քաղաքական գործիչ եմ ու դեմ եմ, որ ինչ-որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկն անվանի թուրքական կամ ադրբեջանական անուններով, ես քաղաքական գործչի էթիկան պետք է պահպանեմ»,- ասաց Սիմոնյանը։

 

Երբ նրան հիշեցրեցին, որ ժամանակին ասում էր Արցախ՝ արձագանքեց. «Սխալ էի անում»։

 

ԱԺ նախագահը մեղադրեց արցախցիներին, որ չեն մնացել ու պայքարել։

 

«Երբ դուք այդտեղից դուրս եկաք, անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ պարբերաբար կրկնելով՝ «պետք էր կռվել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր