ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է։ Վաղվանից կոմբինատի աշխատանքը կվերսկսվի։
Այդ մասին հայտարարել է գործադուլի համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։
ԶՊՄԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ընդունել են ներկայացված առաջարկները, մասնավորապես՝ հիմնական արտադրամասերի աշխատավարձերի համահարթեցումը․ «Արդյունքում կոմբինատի ընդհանուր աշխատավարձային ֆոնդը բարձրացվում է 20 տոկոսով»,- ասել է նա։