00:00:00

Բրյուսելյան բյուրոկրատները կործանել են Եվրոպան. Օրբան

23:33, 08 փետրվար 2025 Հասարակություն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դժգոհություն է հայտնել Բրյուսելի պաշտոնյաներից՝ ասելով, որ նրանք «կործանել են Եվրոպան»։

«Բրյուսելյան բյուրոկրատները կործանել են Եվրոպան։ Բրյուսելի պատճառով եվրոպական տնտեսությունը կամաց-կամաց խորտակվում է։ Բրյուսելի պատճառով մեր փողերը գնում են Ուկրաինա՝ անհույս պատերազմի. Բրյուսելի պատճառով Եվրոպան հեղեղված է միգրանտներով։ Բրյուսելը բացել է իր դարպասներն ու սահմանները միգրանտների հոսքի համար։ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ տարեկան մեկ միլիոն միգրանտ պետք է թույլ տան մուտք գործել Եվրոպա։

Եվ ահա։ Ինը միլիոն միգրանտ է ժամանել Եվրոպա վերջին ինը տարվա ընթացքում: Միգրանտների ներխուժումը Եվրոպա, բնակչության փոխանակումը դավադրության տեսություն չէ, այլ ինքնին պրակտիկա։ Ժամանակն է դավադրության նոր տեսություններ փնտրել, քանի որ բոլոր հները իրականություն են դարձել»,- գրել է Օրբանը սոցցանցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր